Students of Glendale’s Davidian & Mariamian Educational Foundation to be taught with textbooks sent from Armenia
September 1, 2016Professor Asoyan visiting Mark Keppel Elementary School
January 28, 2017«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Գլենդելի Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը նոր՝ 2016-2017թթ. ուսումնական տարվան ընդառաջ ողջույնի խոսք է հղել հաստատության ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին, որտեղ մասնավորապես ասվում է.
«Գլենդելի Դավթյան և Մարիամյան կրթական հաստատությունը, ավանդույթի համաձայն, այս տարի սեպտեմբերի 1-ին ամերիկյան 7 քաղաքների 26 դպրոցներում կրկին վերսկսում է հայերենի դասընթացների իրականացումը:
Սիրով տեղեկացնում ենք, որ վերջերս ուսուցչական շուրջ 60 հոգանոց անձնակազմի հետ հանդիպում է կայացել, որտեղ վարչության կողմից նրանց համապատասխան ցուցումներ և առաջադրանքներ են տրվել:
Կրթական հաստատության աշակերտների ծնողներն այս տարի առավել քան հետաքրքրված են և իրենց երեխաներին հայեցի կրթություն, դաստիարակություն փոխանցելու ակնկալիքով ոգևորությամբ բերում են մեզ մոտ: Իսկ մեր ուսուցիչները նոր եռանդով և ավյունով են պատրաստվում 2016-2017թթ. ուսումնական տարվան:
Դավթյան և Մարիամյան կրթական հաստատությունը շնորհավորում է բոլոր ուսուցիչներին ու աշակերտներին՝ մաղթելով հաջողություն և աշխատանքային բեղմնավոր ընթացք:
Նկատի ունենալով «Պայքար ձուլման դեմ» կարգախոսը՝ Դավթյան և Մարիամյան կրթական հաստատությունը շարունակում է Հայաստանից դուրս ծավալել ԱՄՆ-ի մատղաշ սերնդի հայեցի կրթությանն ու դաստիարակությանն ուղղված ազգանվեր աշխատանքները:
Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ այս տարի առաջին անգամ մեր աշակերտները հայաստանյան դասագրքերով պետք է դասավանդվեն: Օգտվելով առիթից՝ կրկին շնորհակալություն ենք հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը’ հանձին նախարար Հրանուշ Հակոբյանի, հաստատությանը տրամադրած բազմաքանակ ու բազմաբովանդակ դասագրքերի, աշխատանքային տետրերի և մեթոդական ձեռնարկների համար»: